Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
2008 Հուլիս

"Հարցրեք Հյուպատոսին" նյութերի արխիվ:

Հուլիս 2008թ.

Հարց. Ես առցանց փորձում եմ հարցազրույցի օր նշանակել ու այնտեղ մի հարց կա, որտեղ պահանջվում է լրացնել «նույնականացման կոդը»: Ի՞նչ է դա:

Նույնականացման կոդը Հայէկոնոմբանկում վիզայի դիմումի համար նախատեսված միջնորդավճարի գումարը վճարելուց հետո տրված անդորրագրի համարն է:

Հարց. Ես սովորելու եմ Միացյալ Նահանգներում ու վերջերս դիմեցի և ստացա F-1 վիզա: Դասերս սկսվում են սեպտեմբեր ամսին, սակայն հուլիսին մորաքրոջս տղայի հարսանիքն է Կալիֆորնիայում: Կարող եմ ես իմ F-1 վիզայով մուտք գործել ԱՄՆ` մասնակցելու նրա հարսանիքին:

Ցավոք, ըստ ԱՄՆ օրենսդրության դուք կարող եք մուտք գործել ԱՄՆ Ձեր դասերն սկսվելուց ոչ ավել քան 30 օր առաջ: Հարսանիքին մասնակցելու ու Միացյալ Նահանգներ օրինական ճանապարհով մուտք գործելու համար անհրաժեշտ է, որպեսզի դուք դիմեք ու ստանաք B1/B2 վիզա: Հարսանիքից հետո էլ դուք պետք է կարճ ժամանակով մեկնեք երկրից, ասենք գնաք Մեքսիկա, ու վերստին ետ գաք դասերը սկսվելուց առաջ` 30 օրվա ընթացքում:

Հարց. Ես Իրանի քաղաքացի եմ ու ապրում եմ Իրանում: Կարո՞ղ եմ ԱՄՆ վիզա ստանալու համար դիմում ներկայացնել Երևանում:

Իրանում ապրող Իրանի քաղաքացիները սովորաբար վիզայի համար դիմում են ԱՄՆ դեսպանատանը Անկարայում (Թուրքիա) կամ ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանին Դուբայում (ՄԱԷ ): Այս երկու կառույցներում աշխատում են պարսկերենին տիրապետող աշխատողներ, ովքեր նաև քաջատեղյակ են Իրանում տիրող իրավիճակին ու կարող են ճիշտ եզրահանգումներ անել դիմողի Իրանի հետ ունեցած կապերի մասին, ինչը տուրիստական վիզա տրամադրելու գործում կարևորագույն գործոն է: Հայաստանում վիզայի համար դիմելու կարիք չպիտի որ լինի. Դուք պետք է դիմում ներկայացնեք կամ Անկարայում, կամ Դուբայում:

Եթե այնուամենայնիվ որոշում եք դիմել Հայաստանում, ապա ուշադիր կարդացեք http://yerevan.usembassy.gov/consular/nonimmigrant.php էջում զետեղված նյութը Հայաստանի քաղաքացի չհանդիսացող դիմողների վերաբերյալ:

Դուբայում կամ Անկարայում դիմում ներկայացնելու հետ կապված մանրամասներին ծանոթանալու համար դիմեք ուղղակիորեն այդ գրասենյակներին: Դուբայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի էլեկտրոնային փոստի հասցեն է dubaivisaenquiry@state.gov, իսկ Անկարայում ԱՄՆ դեսպանատանը գրելու համար այցելեք http://www.usemb-ankara.org.tr/questniv.htm էջը:

Դիմելու ու հարցազրույց նշանակելու հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքերում. http://turkey.usembassy.gov/ կամ http://dubai.usconsulate.gov/:

Հարց. Ամերիկյան քաղաքացի եմ և դիմել եմ հարսնացուիս վիզայի համար, որպեսզի նա Միացյալ Նահանգներ գա: Վիզաների ազգային կենտրոնից ստացել եմ ծանուցում առ այն, որ հայտը բավարարված է ու նրան շուտով կհրավիրեն հարցազրույցի Երևանի ԱՄՆ դեսպանատանը: Ինչո՞ւ հարսնացուս դեռ ոչինչ չգիտի այդ մասին:

Ըստ էության պատճառը կարող է լինել այն, որ թեև Վիզաների ազգային կենտրոնն գործն արդեն ուղարկել է, սակայն այն դեռ չի հասել հյուպատոսական բաժնին: Հենց այն հասնի Երևան, մենք անմիջապես Ձեր հարսնացուին կհրավիրենք հարցազրույցի:

Հարց. Ես ամերիկյան քաղաքացի եմ ու գալիս եմ Հայաստան: Որտե՞ղ կարող եմ ուղևորության պայմանների մասին տեղեկություններ գտնել:

Նախ կարող եք գրանցվել դեսպանատանը` այցելելով https://travelregistration.state.gov/ibrs/ կայքը: Այս գրանցումն օգնում է դեսպանատանը արտերկրում գտնվող ամերիկյան քաղաքացիներին այնպիսի կարևոր ծառայությունների մատուցման հարցում, ինչպիսիք են` անձնագրի փոխարինումը, ընտանիքում անհետաձգելի հարցեր առաջանալու դեպքում գտնվելու վայրը պարզելը, տարածաշրջանում ճանապարհորդելու ու անվտանգության վերաբերյալ կարևոր տեղեկությունների տրամադրումն ու անձնական փաստաթղթերի հետ կապված այլ վարչական ծառայությունները:

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարությունը աշխարհի բոլոր երկրների վերաբերյալ ունի տեղեկություններ, մասնավորապես` երկրի մասին հիմնական տեղեկություններն ու ճանապարհորդելու հետ կապված առանձնահատկությունների մասին տեղեկություններ: Պետքարտուղարությունը նաև աշխարհի տարբեր երկրներում վտանգավոր պայմանների մասին ծանուցող զգուշացումներ է հրապարակում: Հայաստանի մասին պատմող հիմնական տեղեկությունները կարող եք գտնել http://travel.state.gov/content/passports/english/country/armenia.html էջում: