Բժշկական տեղեկատվություն
Բժշկական օգնության կարիք ունեցող ԱՄՆ քաղաքացիներին աջակցելու համար հյուպատոսական բաժնում առկա է տեղական հիվանդանոցների և բժիկների ցուցակ: Հյուպատոսական բաժինը պատասխանատվություն չի կրում ցուցակում ընդգրկված բժիշկների կամ կառույցների պրոֆեսիոնալ կարողությունների կամ ամբողջականության համար: Ցուցակը կարող եք գտնել այստեղ (PDF 216 KB):
Այլ երկրներ ուղևորվելիս անհրաժեշտ պատվաստումների կամ առողջության հետ կապված այլ նախազգուշական միջոցների, մասնավորապես սննդի և ջրի հետ կապված նախազգուշացումների, միջատների խայթոցներից պաշտպանվելու մասին տեղեկություններ կարելի է ձեռք բերել Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի (CDC) թեժ գծի ծառայությունից. հեռ.` 1-877-FYI-TRIP (1-877-394-8747), ֆաքս` 1-888-CDC-FAXX (1-888-232-3299), կամ այցելելով CDC-ի կայքը:
Այլ երկրներում վարակիչ հիվանդությունների բռնկումների մասին տեղեկություններ կարող եք գտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում կամ ԱՀԿ կայքի միջազգային ուղևորությունների ու առողջության մասին բաժնում:
Թռչնագրիպի մասին մանրամասն տեղեկությունների համար սեղմեք այստեղ:
Առողջական հարցերի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել առանձին երկրների մասին , տես Պետքարտուղարության կողմից ներկայացվող տեղեկություններում:
Տեղեկություններ կարող եք գտնել նաև այցելելով ստորև ներկայացվող հղումները
Adober Reader
-
Download Free
Լրաքաղը տեղադրվում է PDF ձևաչափով և կարող եք բացել Adobe Acrobat Reader ծրագրի միջոցով: Եթե չունեք Adobe Reader, կարող եք վերջին տարբերակը բեռնել այստեղից: