Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
eLibraryUSA տվյալների շտեմարան
 

Հեղինակավոր և շարունակաբար նորացվող այս վիրտուալ տեղեկատվական գրադարանը անվճար հիմունքներով մատչելի է ձեզ համար ԱՄՆ դեսպանության տեղեկատվական տեսուրսների կենտրոնում, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան անկյուններում: eLibraryUSA-ը ձեզ հնարավորություն կընձեռնի օգտվել մի շարք առցանց ռեսուրսներից և տվյալների շտեմարաններից: Հավաքածուն ներառում է անգլերենի ուսուցման, Միացյալ Նահանգների ուսումնասիրության և ճամփորդության, ԱՄՆ-ի մասին պատմական և մշակութային տեղեկատվության, քաղաքացիական հասարակության, բիզնեսի և ձեռնարկատիրություն, գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ ռեսուրսներ:

eLibraryUSA շտեմարանների միջոցով մեր բաժանորդները կարող են օգտվել մեր պաշարներից  իրենց աշխատատեղից, դպրոցից, տանից և անգամ շարժման մեջ: Օգտագործելով իրենց գաղտնաբառը բաժանորդները կարող են օգտվել http://elibraryusa.state.gov կայքի միլիոնավոր հրատարակություններից՝ հոդվածներից, գիտական ամսագրերից, էլեկտրոնային գրքերից, ձայնագրություններից, տեսանյութերից և այլ մուլտիմեդիա բովանդակությունից:

Ինչպես գրանցվել օգտվելու eLibraryUSA-ից

Եթե ցանկանում եք օգտվել այս վիրտուալ գրադարանից դուք ունեք երկու ճանապարհ.

1. Հարկավոր է դառնալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի բաժանորդ: Մեր հասցեն՝ Երևան, Ամերիկյան փողոց 1

Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի բաժանորդագրությունն անվճար է: Այն ձեզ հնարավորություն կտա լիարժեք մուտք ստանալ օգտվելու eLibraryUSA շտեմարաններից՝ օգտագործելով ինտերնետին միացված ցանկացած համակարգիչ: Անդամագրության համար դուք կարող եք ներկայանալ անձամբ կամ էլ ircyerevan@state.gov էլեկտրոնային փոստի հասցեով նամակ ուղարկելով subject տողում լրացնելով «eLibraryUSA» խորագիրը:

Հենց որ ձեզ գրանցենք, դուք էլեկտրոնային փոստով կստանաք շտեմարանից օգտվելու ձեր գաղտնաբառը: eLibraryUSA շտեմարան մուտք գործելու համար մտե՛ք http://elibraryusa.state.gov հասցեով, լրացրեք ձեր ցանցային անունը և ձեր գաղտնաբառը:

2. Դուք կարող եք գրանցվել նաև ամերիկյան անկյունները հյուրընկալող գրադարանների միջոցով: Հայաստանում կա հինգ ամերիկյան անկյուն Երևան, Գյումրի, վանաձոր, Կապան և Չարենցավան քաղաքներում, տես նրանց պաշտոնական կայքը՝ www.americancorners.am

Խնդրում ենք հիշել՝ eLibraryUSA-ում յուրաքանչյուր ցանցային անուն և գաղտնաբառ եզակի է և չի կարող փոխանցվել մեկ ուրիշի: Հաշվի գործածումը ձեր աշխատավայրի կամ հիմնարկության կարիքների սպասարկման համար խստիվ արգելվում է: